Jump to content

Լեոնարդո Ալիշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո Ալիշան
Ծնվել էմարտի 4, 1951(1951-03-04)
Թեհրան, Իրան
Մահացել էհունվարի 8, 2005(2005-01-08) (53 տարեկան)
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և ֆակուլտետ
Հաստատություն(ներ)Յուտայի համալսարան
Ալմա մատերՕսթինի տեխասյան համալսարան և Շահիդ Բեհեշտիի համալսարան
Տիրապետում է լեզուներինպարսկերեն

Լեոնարդո Փոլ Ալիշան (պարս.՝ لئوناردو آلیشان, մարտի 4, 1951(1951-03-04), Թեհրան, Իրան - հունվարի 8, 2005(2005-01-08)), իրանահայ գրող, գիտնական և թարգմանիչ։ 1978-1997 թվականներին նա Յուտայի համալսարանում պարսկական և համեմատական գրականության պրոֆեսոր էր։ Նրա հրատարակած ստեղծագործությունների թվում կան երեք բանաստեղծական հավաքածուներ, կարճ պատմվածքների գիրք և բազմաթիվ գիտական հոդվածներ։ Թարգմանել է Նիմա Յուշիջի, Մեհդի Աղավան-Սալեսի, Ջալալ ալ-է Ահմեդի և Ահմադ Շամլուի գործերը։ Վերջինս իր բանաստեղծություններից մեկը նվիրել է Ալիշանին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո ("Նարդո") Ալիշանը ծնվել է 1951 թվականի մարտի 4-ին Թեհրանում (Իրան), Միքայել Ալիշանի և Անետ Նազլումյանի ընտանիքում։ Նա Ղևոնդ Ալիշանի (1820–1901) սերունդներից է։ Դեռևս վաղ տարիքից հետաքրքրվել է գրականությամբ։ 1973 թվականին Իրանի ազգային համալսարանում ստանում է բակալավրի աստիճան անգլերեն լեզվի և գրականության բնագավառում, որից հետո հաստատվում է ԱՄՆ։ 1978 թվականին Օսթինի Տեխասի համալսարանում ստանում է դոկտորի աստիճան համեմատական գրականության բնագավառում։ Նույն թվականին նա մեկնում է Յուտա և ընդունվում է Յուտայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետը։

Ամուսնացել է 1974 թվականի հուլիսի 19-ին Նելի Ասատուրյանի հետ։ Ունեցել են երեք զավակ՝ Միքայելը, Արան և Էիլինը։ 1993 թվականին բաժանվել է կնոջից։ Մահացել է 2005 թվականի հունվարի 8-ի գիշերը՝ Սոլթ Լեյք Սիթիում (Յուտայի նահանգ) ծագած հրդեհից։

Տատս չորս թոռ ուներ և չգիտեր՝ ինչպե՞ս իրեն բաժաներ չորս հավասար մասի։ Ուստի ընտրեց ինձ։ Ի վերջո, երբ տունն այրվում է, հո բոլորը հետը չեն այրվում։ Ես այրվեցի, երբ մոտ ինը տարեկան էի։ Երբ տատս սովորականի պես արտասվում էր, իսկ տանն ուրիշ ոչ ոք չէր լինում, գլուխս դնում էի նրա լայն գոգին, ավելի ճիշտ՝ խամրած ծաղկանախշերով հին, փափուկ զգեստին, և զուր էի փորձում իմ կարճ թևերով գրկել նրա հաստ մեջքը։ Նրա արցունքները կաթում էին մազերիս և դեմքիս աջ մասին։ Այո, դա այն օրն էր, երբ տունս այրվեց, և ես էլ հետն այրվեցի։
- Հատված «Զատիկը և պարսկական գորգը» ստեղծագործությունից[1]

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dancing Barefoot on Broken Glass, Ashot Press, 1991։
  • Through a Dewdrop, Open Letter Press, 2000։
  • Dead Man's Shadow: Collected Poems, Blind Owl Press, 2010։

Կարճ պատմություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ազատ անկում․ կարճ պատմությունների ժողովածու, Mazda Publishers, 2010:
  • Ամերիկացի բանաստեղծների ակադեմիայի մրցանակ
  • Քրիստոֆեր Մորեի բանաստեղծական մրցանակ
  • Իրվինգի գրական մրցանակ
  • Atlanta Review միջազգային վաստակի մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lucian Stone, "Leonardo Paul Alishan's Shadow: A Biographical Introduction," in Dead Man's Shadow: Collected Poems, Blind Owl Press, 2010, pp. xiii-xlviv.
  • Rubina Peroomian, "The Restless World of Leonardo Alishan (March 1951-January 2005)," in Genocide Studies and Prevention 1/3 (2006): 289-303.
  • Obituary, Salt Lake Tribune, January 13, 2005.